Հասարակական08:14, 22 Օգոստոս 2016
Ահաբեկչական պայթյուն Թուրքիայում (տեսանյութ)

Օգոստոսի 20-ին երեկոյան Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ (պատմ. Այնթափ) նահանգի Շահինբեյ շրջանի Բեյբահչե թաղամասում հարսանյաց արարողության ժամանակ տեղի է ունեցել հուժկու պայթյուն: Նախնական վարկածով՝ իրականացված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 53-ի, իսկ վիրավորների թիվը` 94-ի:
Ըստ թուրքական «Haberturk» լրատվական ծառայության` կատարվածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և մի շարք պաշտոնյաներ: Ըստ Էրդողանի՝ պայթյունն իրականացրել է 12-14 տարեկան դեռահաս: Թուրքիայի նախագահը հիմնվելով, ոստիկանության կողմից տարամադրած տեղեկատվության վրա, ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ գործողությունն իրականացվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից:
Նշենք, որ առայժմ ոչ մի խմբավորում կամ կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Տեղեկացնենք նաև, որ մահապարտը պայթուցիկ սարքը գործադրել էր այն ժամանակ, երբ մարդկանց մի մեծ խումբ փողոց էր դուրս եկել տոնակատարությունը շարունակելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |