Հասարակական07:12, 25 Օգոստոս 2016
Ստամբուլի Բալըքլը հայկական գերեզմանատանը խաչքար է տեղադրվել

Ստամբուլի Բալըքլը գերեզմանատանը Հայաստանից տարված խաչքար է տեղադրվել:
Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի` չափերով բավական պատկառելի խաչքարի օծումը տեղի է ունեցել օրեր առաջ Պոլսի հայոց պատրիարքարանի հոգևորականների անցկացրած ծիսակարգով: Արարողությունը գլխավորել է պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Նշվում է, որ խաչքարը պատրաստվել և Թուրքիա է տեղափոխվել Ստամբուլի Սամթիա թաղամասի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու կառավարման խորհրդի անդամներ Արիս Դեմիրի և Սևան Դուրմազի մեկենասությամբ:
Խաչքարի մոտ Հարության և Ծնունդյան տոներին հաջորդող օրերը մեռելոցի ծիսակարգ կկատարվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |