• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 03:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:25, 05 Սեպտեմբեր 2016

Սոցհարցում. Թուրքիայում Էրդողանի վարկանիշը բարձրացել է

Սոցհարցում. Թուրքիայում Էրդողանի վարկանիշը բարձրացել է

Թուրքիայում գործող «MAK» խորհդատվական կենտրոնը սոցհարցում է անցկացրել` պարզելու բնակչության  դիրքորոշումը ներքաղաքական գործընթացների վերաբերյալ: Հարցումը կատարվել է Թուրքիայի տարբեր շրջաններում, մասնակցել է 2700 քաղաքացի: Հարցվածների մեծամասնությունը ասել է, որ հնարավոր նախագահական ընտրություններում պատրաստ է քվեարկել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»  (AKP-ԱԶԿ) օգտին: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի կայքը՝ ներկայացնելով սոցհարցման արդյունքները:

Հարցման արդյունքում պարզվել է, որ Էրդողանի՝ 71.15%  կազմող ընտրազանգվածը ձևավորվել է ոչ միայն ԱԶԿ-ի, այլ  նաև գլխավոր  ընդդիմադիր «Ժողովրդահանրապետկան» (CHP-ԺՀԿ), «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցությունների ընտրողների հաշվին: Ըստ սոցհարցման արդյունքների՝ Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել իշխող ԱԶԿ-ի ընտրազանգվածի մեծամասնությունը, ԱՇԿ-ի, ԺՀԿ-ի և ԺԴԿ-ի ընտրազանգվածի համապատասխանաբար՝ 82%, 34% և 36%-ը:

Նշվում է, որ այս արդյունքն «արտացոլում է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո առաջացած ազգային միասնության ոգին»:


Խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում հարցվածների 53.55%-ը  նշել է, որ  կնախընտրի  ԱԶԿ-ին, ԺՀԿ-ի օգտին պատրաստ է  քվեարկել 22.25%-ը, ԱՇԿ-ի ընտրազանգվածը կազմել է 14.7%, իսկ քրդամետ կուսակցությանն ընտրողների թիվը նվազել է մինչև 7.5 %, ինչը ընտրական շեմից ցածր ցուցանիշ է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}