• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2026
Երկուշաբթի 21:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:15, 09 Սեպտեմբեր 2016

Հրապարակվել է Հրանտ Դինքի մարդասպանի ձերբակալությունից հետո արված տեսանյութը (տեսանյութ)

Հրապարակվել է Հրանտ Դինքի մարդասպանի ձերբակալությունից հետո արված տեսանյութը (տեսանյութ)

Թուրքական «Kanal 24» հեռուստաալիքը նոր կարդրեր է ցուցադրել «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի ձերբակալումից հետո արված սկանդալային տեսանյութից:

Սամսուն քաղաքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքում նկարահանված տեսանյութում  երևում է, թե ինչպես են Սամասթի շուրջը հավաքված մարդիկ լուսանկարվում մարդասպանի հետ` նրան խնդրելով գեղեցիկ ժպտալ:

Իսկ երբ Սամասթին հարցնում են սպանությունից առաջ իր գործողությունների մասին, ոստիկաններից մեկը գովում է նրան՝ ասելով. «Կեցցե՛ս, Օգյուն, առյուծ տղա»:

Թուրքական «Diken» լրատվական կայքը հիշեցնում է, որ Դինքի  սպանությունից հետո մամուլում հայտնվել էին թուրքական դրոշներով Սամաստի և ոստիկանների լուսանկարներ, որոնք հասարակության մեջ քննարկումների տեղիք էին տվել:

Ըստ աղբյուրի՝ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ թափ է հաղորդվել Դինքի սպանության գործով ձերբակալություններին:

Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության և ժանդարմերիայի 10 նախկին և գործող ծառայակից, որոնցից մեկը կոչումով գնդապետ է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  թուրքական «A Haber» հեռուստաալիքը ևս  Դինքի սպանության վերաբերյալ 9 տարի առաջ նկարահանված տեսանյութ էր հրապարակել: Այդ տեսանյութում երևում է, թե ինչպես է սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթը գնում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, իսկ այդ պահին ժանդարմերիայի 6 ծառայակից հետևում են նրան:

Այդ 6 սպաները ձերբակալվել էին հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած համայնքի (FETÖ-Ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպություն՝ թուրքական մամուլում այսպես է անվանվում գյուլենական համայանքը-խմբ.) գործով հետաքննության շրջանակներում: Նրանք կասկածվում են գյուլանական համայնքի հետ կապ ունենալու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}