Հասարակական10:23, 26 Սեպտեմբեր 2016
Լինդսի Լոհանը ցիտել է Էրդողանին
Հոլիվուդյան սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը այցելել է Ստամբուլում գտնվող սիրիացի փախստականների ընտանիքներին:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ դերասանուհուն այցի ընթացքում ուղեկցել է Թուրքիայի Սպորտի և երիտասարդության փոխնախարար Աբդուրահիմ Բոյնուքալընը:
Սուլթանբեյլի թաղամասում ապաստանած սիրիացի փախստական ընտանիքներին դերասանուհին նվերներ է բաժանել: Այցից հետո Լոհանը իր Instagram-ի էջում սիրիացի փախստականների հետ նկար է հրապարակել: Թուրքական լսարանի ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ դերասանուհին նկարը հրապարակել է «Աշխարհը հինգից մեծ է» գրությամբ:
Այս արտահայտությունը հաճախ կիրառում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «հինգ» բառի տակ նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամներին:

Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |