• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 03:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:45, 29 Սեպտեմբեր 2016

Թուրքիայում դադարեցվել է 12 հեռուստաընկերության գործունեությունը

Թուրքիայում դադարեցվել է 12 հեռուստաընկերության գործունեությունը

Թուրքիայում սեպտեմբերի 28-ի դրությամբ դադարեցվել է մի շարք հեռուստաընկերությունների գործունեությունը: «BBC Türkçe»-ի տեղեկության համաձայն՝ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչները մեկնաբանել են, որ նշյալ որոշումն ընդունվել է կառավարության կողմից: Դրա համար հիմք է ծառայել ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում ընդունված օրենքի ուժ ունեցող համար 668 որոշումը:

Ընդհանուր առմամբ, դադարեցվել է 12 հեռուստաընկերության գործունեությունը, այդ թվում՝ «Hayatın Sesi», «TV 10», «Van TV», «Jiyan TV», «Azadi TV», «Zarog TV» հեռուստաալիքները: Փակված հեռուստաալիքների մեջ կան նաև քրդական ալիքներ: 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի հեղաշրջաման փորձից ընդամենը օրեր անց Թուրքիայում  եռամսյա ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարվել: Այս ժամանակահատվածում կառավարությունն իրավունք ունի անվտանգության նկատառումներով  դադարեցնելու կամ սահմանափակելու ցանկացած կազմակերպության ու հաստատության, ռադիո կամ հեռուստաընկերության, թերթի, ուսումնական, մշակութային, առողջապահական հաստատության և այլնի գործունեությունը: Հայտնի է նաև, որ մինչ օրս արտակարգ դրության շրջանակներում երկրում արդեն հարյուրավոր և նույնիսկ հազարավոր հաստատություններ են փակվել: 

Նշենք նաև, որ նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված գրավոր հայտարարությամբ առաջարկվել է երկարացնել արտակարգ դրության ժամկետը:


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}