Հասարակական10:30, 20 Հոկտեմբեր 2016
ԱՄՆ-ում Էրդողանի մասին ֆիլմը ներկայացնելիս օգտագործել են թուրք բռնապետ որակումը

Ամերիկյան «IMDb» կինոպորտալը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կյանքը ներկայացնող «Reis» (Առաջնորդ) ֆիլմի ներկայացման ժամանակ օգտագործել է բռնապետ բառը:
«Amazon.com»-ին պատկանող աշխարհի ամենամեծ կինոպորտալի կողմից ֆիլմի վերաբերյալ պատրաստված ծանուցման մեջ օգտագործվել է հետևյալ ձևակերպումը. «Ֆիլմը պատմում է 2014 թվականից Թուրքիայի նախագահը հանդիսացող թուրք դիկտատոր Ռեջեփ Թայիփ Էրդողանի կյանքի մասին»:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի այս ձևակերպումը թուրքերի շրջանում դժգոհությունների առիթ է դարձել: Նշվում է, որ կայքի ղեկավարությանն ուղղված դիմումների արդյունքում տեղադրված ձևակերպման մեջ «դիկտատոր» բառը փոխարինվել է «քաղաքական գործիչ»-ով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |