• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 03:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:21, 20 Հոկտեմբեր 2016

Թուրքիայում հանրաքվեն կարող է ավելի շատ ձայն ստանալ, քան Էրդողանը նախագահական ընտրությունների ժամանակ

Թուրքիայում հանրաքվեն կարող է ավելի շատ ձայն ստանալ, քան Էրդողանը նախագահական ընտրությունների ժամանակ

Թուրքիայում գործող «Andy-Ar» հետազոտական ընկերությունը ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար կառավարման նախագահական համակարգի անցնելու աջակիցների տոկոսը:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը հայնտում է, որ ընկերության տնօրեն Ֆարուք Աջարի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեն կարող է ձայների ավելի մեծ առավելությամբ ընդունվել, քան նախագահական ընտրությունների ժամանակ հավաքել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Սակայն ընկերության տնօրենն ընդգծել է, որ դա հնարավոր է մի դեպքում, եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կարողանա բնակչությանը համոզել, որ նախագահական համակարգը կարևոր է նաև Էրդողանի հեռանալուց հետո: Նրա խոսքերով՝ նախագահական համակարգին անցնելու քննարկումները մինչև հիմա ընթացել են Էրդողանի անձի շուրջ՝ փոփոխություններին կողմ կամ դեմ քվեարկելը ընկալվել է որպես Էրդողանին տրված քվե:

Ըստ Աջարի տվյալների՝ այս պահին եթե փոփոխությունները կապվում են Էրդողանի անձի հետ, ապա նախագիծը 40-45 տոկոս աջակցություն կստանա, մինչդեռ  գրեթե 70 տոկոսը Էրդողանին որպես առաջնորդ է ընկալում: Աջարը համոզված է, որ այս ընտրազանգվածի քվեն հնարավոր է ստանալ միայն մի դեպքում, եթե ԱԶԿ-ն կառավարման համակարգի մասին հասարակական քննարկումներ սկսի:

Նշենք, որ
օրեր առաջ ԱԶԿ փոխնախագահը հայտնել էր երկրում կառավարման համակարգի փոփոխության համար հանրաքվե անցկացնելու ժամկետը:

ԱԶԿ-ի փոխնախագահը նշել է, որ առաջարկը հնարավոր է մեջլիս ներկայացվի հունվարին, իսկ հանրաքվեի դրվի ապրիլին:

Հիշեցնենք, որ հանրապետական Թուրքիայի պատմության մեջ անցկացված նախագահական առաջին ընտրություններն անցկացվել է 2014 թվականին: Նախագահ էր ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավաքելով ընտրողների 51.3 տոկոս ձայն:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}