• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 03:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:38, 24 Հոկտեմբեր 2016

Sondakika. «Անին պատմական հուշարձաններով կախարդում է հյուրերին»

Sondakika. «Անին պատմական հուշարձաններով կախարդում է հյուրերին»

Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Անին գրավում է տարբեր մասնագիտությունների տեր անձանց ուշադրությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը՝ ներկայացրելով  քաղաքի պատմությունը պղնձի դարից մինչև մեր օրերը:

Ուշագրավ է, որ կայքը քաղաքի պատմությունը սկսելով Ք.ա 5000-3000 թթ-ից, ոչ մի ժամանակաշրջանում չի հիշատակում «հայ» բառը:

Նշվում է, որ վերջին շրջանում Անին եղել է խիստ վերահսկվող ռազմական արգելված գոտի: Արգելքի վերացումից հետո այն հայտնվել է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Կայքը հայտնում է, որ ավերակների վերածված պատմական վայրերի ցանկում Անին ամենակարևորներից մեկն է դարձել: Կարսի շրջան այցելող տարբեր բնագավառի ներկայացուցիչներ՝ պատմաբան, լրագրող, հնէաբան թե լուսանկարիչ, մեծ թե փոքր այցելում և շրջում են Անիում, որը կախարդում է  հյուրերին իր պատմական հուշարձաններով:

Վերջերս Անիում լուսանկարչական ծրագրի շրջանակներում Կարսի Կովկաս համալսարանի ուսանող Մուամմեդ Ալի Գյոքչեքը, Աթաթուրքի անվան համալսարանի լրագրության բաժնի  ուսնաող Դույգու Գյոքթյուրքը, պրոֆեսինոալ պարող Օմուրջան Յըլդըզը ներկայացում էին կազմակերպել: Անին նաև գիտնականների ուշադրության կենտրոնում է, որոնք քաղաքի մասին հոդվածներ են տպագրում գիտական ամսագրերում:

Հիշեցնենք, որ Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին 2016թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}