• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 03:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:36, 27 Հոկտեմբեր 2016

Պոլսի Հայոց պատրիարքը պաշտոնաթող է արվել

Պոլսի Հայոց պատրիարքը պաշտոնաթող է արվել

Պոլսի Հայոց Պատրիարքարանի հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում է կայացրել պաշտոնաթող անել ներկայիս Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին:

Բանն այն է, որ 2008 թվականից ի վեր պատրիարք Մութաֆյանը անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում: Իսկ պատրիարքությունը ղեկավարում է պատրիարքական փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Ըստ եկեղեցական օրենքների՝ պատրիարքի 8 տարի փաստացի չպաշտոնավարման դեպքում խորհուրդը իրավունք ունի նոր պատրիարքի ընտրություն անցկացնել:

Ըստ «Ակօս» պարբերականի՝ նախօրեին Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ղեկավարությամբ տեղի ունեցած ժողովում քննարկվել է Մութաֆյանի առողջական վիճակը: Հիմնվելով բժշկական զեկույցների վրա՝ արձանագրվել է, որ պատրիարքի առողջական վիճակի բարելավման հավանականություն չկա, ուստի որոշում է կայացվել նրան պաշտոնաթող անել:

Հոգևոր խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ քանի որ այսուհետ պատրիարքի աթոռը թափուր է մնում,  որպես հաջորդ քայլ իրենք կդիմեն պատկան մարմիններին նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով:

Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը «Ակօս»-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ որոշումը, ասել է. «Թույլտվություն ստանալու համար դիմում կներկայացնենք:  Սակայն հայտնի չէ, թե երբ կստանանք թույլտվությունը. դա  կարող է մեկ կամ 3 ամիս տևել, կամ հնարավոր է՝ առհասարակ թույլտվություն չլինի: Իսկ քանի դեռ թույլտվություն չկա, ոչ ոք ոչինչ չի կարող անել»:

Նշենք, որ չնայած Ստամբուլի հայ համայնքի՝ նոր առաջնորդ ընտրելու պահանջին նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: Համայնքի մեծ մասը մեղմ ասած «չի ընդունում» պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ով վայելում է թուրքական իշխանության աջակցությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}