• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 03:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:40, 28 Հոկտեմբեր 2016

Թուրքական կայքն անդրադարձել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղված իրավիճակին

Թուրքական կայքն անդրադարձել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղված իրավիճակին

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հարցը կրկին հայտնվել է Թուրքիայի հայ համայնքի օրակագում: Թեմային անդրադարձել է թուրքական ընդդիմադիր «Odatv» լրատվական կայքը:

«Ի՞նչ է կատարվում հայ համայնքում» վերնագրով նյութում նշվում է, որ  պատրիարքության հոգևոր խորհուրդը որոշել է անբուժելի հիվանդության պատճառով 8 տարի հիվանդանոցում գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնաթող անել: Այսպիսով՝  նոր պատրիարք ընտրելու համար կրկին դիմում կներցկայացվի Թուրքիայի պատկան մարմիններին:

Կայքը հայտնում է, որ պատրիարքի ընտրության հարցը նախկինում մի քանի անգամ օրակարգ է բերվել: Սակայն 
հնարավոր չի եղել նոր ընտրություններ անցակացնել կրոնական ավանդույթների պատճառով, համաձայն որոնց, քանի դեռ գործող պատրիարքը ողջ է, նոր պատրիարք չի կարող ընտրվել:  Մեսրոպ պատրիարքի հիվանդության պատճառով պատրիարքարանը ղեկավարել է փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որից համայնքի մի հատվածը դժգոհ է:

Աղբյուրը նշում է, որ մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնին ուղղված Աթեշյանի նամակը:

Թուրքական կայքը հայտնում է, որ պատրիարքի ընտրություններ անցկացնելու ջատագովներից է հայկական «Ակօս» շաբաթաթերթը

Վերջինը հոգևոր խորհրդի  որոշումից հետո Աթեշյանին ուղղված քննադատական «Լավ է ուշ, քան երբեք» հոդվածում գրում է, որ  ընտրական գործընթացը որքան արագ և արդյունավետ իրականացվի, այնքան համայնքի օգտին կլինի:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}