Հասարակական14:48, 31 Հոկտեմբեր 2016
Թուրքական կայքերն անդրադարձել են Ռուսաստանի վերաբերյալ Հայաստանում անցկացված սոցհարցմանը

Թուրքական համացանցային լրատվական ռեսուրսներն անդրադարձել են Հայաստանում տպագրվող «Новое Время» ռուսալեզու թերթի կողմից անցկացված սոցհարցմանը, որը նպատակ է ունեցել պարզելու, թե հայաստանցիների քանի տոկոսն է Ռուսաստանը համարում բարեկամ երկիր:
Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը, հղում անելով հայկական տպագիր ռեսուրսին, գրում է, որ վերջին 2 տարվա ընթացքում զգալի չափով նվազել է այն հայաստանցիների քանակը, որոնք Ռուսաստանը բարեկամ երկիր են համարում:
Նշվում է, որ Եվրասիական զարգացման բանկի կողմից Հայաստանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հայաստանցիների ընդամենը 60 տոկոսն է Ռուսաստանին բարեկամական երկիր համարում, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը ընդամենը 2 տարի առաջ 87 տոկոս էր:
Կայքը ներկայացրել է նաև Ռուսատանի Միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովի` այս թեմայով «Новое Время»-ին տված մեկնաբանությունը: Դվորնիկովը Ռուսաստանի նկատմամբ համակրանքի նվազումը պատճառաբանել է ապրիլյան պատերազմի օրերին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարություններով, որոնցում ռուս պաշտոնյան ասել էր, որ իր երկիրը շարունակելու է զենքի մատակարարումները Ադրբեջանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |