Հասարակական07:36, 11 Նոյեմբեր 2016
Թուրքիայում հայ վարպետների պատրաստած, արվեստի գործ հանդիսացող կոչնակների թիվը գնալով պակասում է
Թուրքիայի Մուղլա նահանգում մոտ 150-ամյա պատմական տների կոչնակների թիվը գնալով պակասում է: Հայ և հույն վարպետների ձեռքով պատրաստված և իրենցից արվեստի գործ ներկայացնող 4 հազար կոչնակից այսօր ընդամենը 20-30-ն է մնացել:
Ըստ թուրքական «Milligazete.com.tr» էլեկտրանային պարբերականի` օսմանյան մշակույթի մի մասը հանդիսացող կոչնակները այսօր գողերի թիրախում են հայտնվել և պահպանության տակ չառնվելու դեպքում ամբողջությամբ կվերացվեն:
Ըստ աղբյուրի՝ նախկինում Մուղլայի ամենագեղեցիկ ճարտարապետական օրինակներ հանդիսացող տների մեծ մասը կոչնակներ են ունեցել: Երկփեղկ փայտե դռների կարևորագույն աքսեսուար հանդիսացող կոչնակները տան տերերի սոցիալական, մշակութային և էտեթիկ ճաշակի մասին շատ բան էին ասում:
«Կոչնակները հիմնականում լինում էին բադի, ձեռքի կամ օղակի տեսքով: Դուռը թակելու ձևից տան տերերը կարող էին հասկանալ թե ով է հյուրը: Օրինակ՝ տղամարդիկ կոչնակը 3 անգամ էին թակում, կանայք՝ 2, երեխաները ` արագ ու շատ, իսկ հյուրերը թակում էին դանդաղ: Եթե տան տերը կարճ ժամանակով էր ինչ-որ տեղ գնում, կոչնակի վրա` կարճ թել էր կախում: Իսկ եթե երկար ժամանակով էր հեռանում` երկար թել էր կախում: Այսպիսով հյուրերը, թելին նայելով, կարող էին հասկանալ, թե տան տերը երբ է վերադառնալու»,- գրում է պարբերականը:
Ճարտարապետ Էրթուղրուլ Ալադաղը, ով ուսումնասիրում է կոչնակների պատմությունը , ասում է. «Հայ և հույն վարպետների հմուտ ձեռքերի աշխատանքը հանդիսացող կոչնակները բացի զանգի գործառույթ կատարելուց, նաև արվեստի իսկական գործ են»:
Ալադաղը նշում է, որ Մուղլայի պատմական կոչնակները իրենց ներկայացրած մշակույթի և կենցաղի հետ միասին վերանալու վտանգի տակ են և անհրաժեշտ է դա կանխել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |