Հասարակական12:43, 12 Դեկտեմբեր 2016
Բանտում վատացել է քրդամետ կուսակցության համանախագահի առողջական վիճակը
Թուրքիայի ընդդմիադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը շաբաթ օրը բանտում սրտի անոթների սպազմ է ունեցել:
Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին «Twitter»-ի մկիրոբլոգում հայտնել քրդամետ կուսակցության մամուլի խոսնակ Այհան Բիլգենը: Նա, նշելով, որ լուրջ մտահոգություններ ունեն Դեմիրթաշի առողջական վիճակի առնչությամբ գրել է. «Չնայած հաշվետվություններ կան, որ Դեմիրթաշը նախկինում նույնպես սրտի խնդիրներ է ունեցել, նա զրկված է անհրաժեշտ բժշկական ծառայությունից: Դիմելու ենք Բժշկական միությանը՝ Դեմիրթաշի բժշկական զննությունը հիվանդանոցում անկողմնակալ բժիշկների վերահսկողությամբ կատարելու համար»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ի առավոտյան ձերբակալվել էին ԺԴԿ-ի համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր: Ձերբակալվածներից 9-ի, այդ թվում՝ 2 համանախագահների վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել: ԺԴԿ-ական գործիչները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության մեջ: Դեմիրթաշը արդեն տեղափոխվել է Էդիրնեի, իսկ Յուքսեքդաղը՝ Քոջաելիի բանտ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |