Հասարակական07:05, 14 Դեկտեմբեր 2016
Ստամբուլում ուսուցիչը աշակերտներից պահանջել է կախաղանի պարանով լուսանկարվել

Ստամբուլի դպրոցներից մեկի ուսուցիչն աշակերտներից պահանջել է, որ վերջիններս կախաղանի պարանով լուսանկարվեն: Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցի` այնուհետև նշյալ լուսանկարը ուսուցիչը տեղադրել է «Facebook» սոցցացնում` «Նախագահ, արդարություն ենք պահանջում» գրառումով:
Նշյալ լուսանկարի հրապարակման հետ կապված «Twitter» սոցցանցում արձագանքել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Իզմիրի պատգամավոր Թունջայ Օզքանը:
Վերջինս նշել է, որ ցանկացած մարդ, ով երեխաներին խառնում է «կեղտոտ քաղաքականության» մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվի: Նա կոչ է արել երեխաների ընտանիքներին, որ նրանք դատական գործ բացեն ուսուցչի դեմ, որին ինքը նույնպես կմիանա:
Նշվում է նաև, որ Էրեքմենը իր էջում ևս մեկ լուսանկար է հրապարակել, որտեղ 10-ամյա երեխան իր ձեռքում է պահում ատրճանակ: Նշյալ նկարը վերնագրված է եղել հետևյալ կերպ. «Պատրաստ ենք նոր Թուրքիային»:
Դպրոցի ղեկավարությունը հայտնել է, որ դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |