Հասարակական07:20, 17 Դեկտեմբեր 2016
Թուրքիայում Էրջիյես համալսարանի դիմաց պայթյուն է եղել (թարմացված)
Դեկտեմբերի 17-ի առավոտյան Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի դիմաց պայթյուն է որոտացել։ Թուրքական «Haberler» լրաատվական կայքը, ի մի բերելով բոլոր լուրերն ու ականատեսների վկայությունները, հայտնում է, որ պայթուցիկով բեռնված թեթև մարդատար մեքենա է պայթել։
Ականատեսների խոսքերով` մեքենան մոտեցել և կանգնել է ավտոբուսի կողքին, որից հետո էլ որոտացել է պայթյունը։
Նշվում է, որ հասարակական տրանսպորտի մեջ զինվորներ են եղել։ Կան զոհեր և վիրավորներ, որոնց թվի մասին առայժմ ստույգ տեղեկություններ չկան:
Նախնական տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը կազմում է մոտ 2 տասնյակ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է այսօր Կայսերիում զինվորականներին տեղափոխող ավտոբուսի վրա կատարված հարձակման հետևանքով զոհված և վիրավոր զինվորների թիվը։ Ըստ ԶՈՒ գլխավոր շտաբի տվյալների՝ պայթյունի հետևանքով զոհվել է 13 զինվոր, 48-ը՝ վիրավորվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |