• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 01:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:38, 08 Հունվար 2017

Թուրք պրոֆեսոր․ «Հայ կանանցից ենք սովորել կանանց իրավունքները պաշտպանել»

Թուրք պրոֆեսոր․ «Հայ կանանցից ենք սովորել կանանց իրավունքները պաշտպանել»

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կանանց իրավունքների թեմայով գիտաժողով  է կայացել։ Գիտաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Թուրքիայի «Գիրեսուն» համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի ռադիո և հեռուստատեսության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հյուլյա Ուղուր Թանրըօվերը՝ ներկայացրելով, թե ինչպես և երբ է սկսվել կանանց իրավունքների համար պայքարը Թուրքիայում։

Թուրքական «Günebakış» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ պրոֆեսորն ընգծել է, որ կանանց իրավունքների համար պայքարն Օսմանյան Կայսրությունում սկսվել է հայ կանանց շնորհիվ։ Ըստ Թանրըօվերի՝ օսմանյան շրջանում կանանց իրավունքները պաշտպանում էին հայ կանայք, իսկ թուրք կանայք նրանցից են սովորել պաշտպանել իրենց իրավունքները։

«Մենք մեր իրավունքների համար պայքարը սկսել ենք դեռ մինչև հանրապետական շրջանը։ Օսմանյան Կայսրության ժամանակ կանայք ավելի շատ են պայքարել իրենց իրավունքների համար։ Օսմանյան շրջանում հատկապես հայ կանայք են այդ պայքարում մեծ դեր ստանձնել»։

Անդրադառնալով 1923թ․ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո կանանց իրավունքների համար պայքարին՝ պրոֆեսորը նշել է, որ ժամանկակից ընկալմամբ, կանանց իրավունքների համար պայքարը կապվում է հենց հանրապետական շրջանի հետ։

«Ասում են՝ քեմալականներն են կանանց իրավունքները տվել։ Գուցե, հանրապետության հռչակումից հետո կանանց որոշ իրավունքներ ավելի հեշտ տրվեցին, սակայն դրանից հետո հատկապես 1960-ականներից սկսած Թուրքիայում կանանց իրավունքների համար մեծ պայքար է սկսվել»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}