Հասարակական08:21, 09 Հունվար 2017
Թուրքիայում ծեծի են ենթարկվել ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները

Թուրքիայի Սաքարիա նահանգում քաղաքացիները ծեծի են ենթարկել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) երիտասարդական թևի ներկայացուցիչներին:
Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԺՀԿ-ական 3 երիտասարդ մուտք են գործել Սաքարիայի ամենամեծ առևտրի կենտրոն և տարբեր կարգախոսներ վանկարկել: Նրանց ձեռքին եղել են պաստառներ՝ «Թուրքիան աշխարհիկ է, աշխարհիկ էլ կմնա», «Անկարա, Ստամբուլ, Անթեփ, Իզմիր, Ռեինա» և «ԺՀԿ Սաքարիայի երիտասարդական թև» գրությամբ:
Երիտասարդների գործողությունները դժգոհություն են առաջացրել ներկաների շրջանում: Որոշ քաղաքացիներ հարձակվել են նրանց վրա և ծեծի ենթարկել: Միջադեպին միջամտել են տեղի անվտանգության աշխատակիցները, որոնք այնուհետև 3 երիտասարդներին հանձնել են ոստիկանությանը: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |