• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 01:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:19, 03 Փետրվար 2017

Թուրքիայում արգելում են ցուցադրել «Վեզիրի մատը» ֆիլմը (տեսանյութ)

Թուրքիայում արգելում են ցուցադրել «Վեզիրի մատը» ֆիլմը (տեսանյութ)

Թուրք ռեժիսոր, սցենարիստ և դերասան Մահսուն Քըրմըզըգյուլի «Վեզիրի մատը» ֆիլմը տեղական իշխանությունները բոյկոտում են՝ շրջաններում արգելելով դրա ցուցադրությունը:

Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ Աֆյոնգարահիսար նահանգի Սանդըքալը շրջանում արգելվել է ֆիլմի ցուցադրությունը: Շրջանի ղեկավար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ներկայացուցիչ Մուստաֆա Չյոփը հրաժարվել է ֆիլմը ցուցադրել պետական կինոթատրոնում, որ միակն է շրջանում: Չյոփը  որոշումը հետևյալ կերպ է բացատրել.

«Մահսուն Քըրմըզըօղլուի «Վեզիրի մատը» ֆիլմը, որի գովազդը ցուցադրվում է համացանցում և որը դեմ է մեր ազգային, հոգևոր արժեքներին և ծաղրում է մեր նախնիներին, չի ցուցադրվելու մեր կինոթատրոնում: Մենք միշտ դեմ ենք եղել նման ֆիլմերին, որոնք հակառակ են ավանդույթներին, սովորույթներին և բարոյական նորմերին»:

Ֆիլմն արգելվել էր նաև Մերսին նահանգի Անամուր շրջանում և Կայսերիի Դեվելի շրջանում: Բացի այդ ֆիլմի դեմ ստորագրահավաք է սկսվել «Change.org» կայքում: Խնդրագիրն ուղղված է Թուրքիայի ռադիո-հեռուստատեսություն գերագույն խորհրդին(RTÜK): «Ցանկանում եմ, որ «Վեզիրի մատը» ֆիլմը հանվի վարձույթից» վերնագրով խնդրագրում նշվում է, որ կինոնկարը ծաղրում է գլխաշոր կրող կանանց, հարձակվում կրոնի վրա: Ստորագրահավաքին մասնակցել է մոտ 69 մարդ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}