Հասարակական09:15, 11 Փետրվար 2017
Թուրքիան արվեստի նկատմամբ իրականացվող ոտնձգություններով աշխարհի երկրների առաջին տասնյակում է

«Freemuse» խոսքի ազատության պաշտպանության միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում արվեստի և արվեստագետների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների, կիրառվող գրաքննության ու իրավունքների ոտնահարման վերաբերյալ տարեկան զեկույցը:
Ըստ թուրքական «Diken.com» լրատվական կայքի` Թուրքիան հայտնվել է աշխարհում արվեստի նկատմաբ ամենաշատ ոտնձգություններ իրականացնող երկրների առաջին տասնակում` զբաղեցնելով 7-րդ տեղը:
Աղբյուրը նշում է, որ 2015-ին 12-րդ տեղը զբաղեցրած Թուրքիայի` միանգամից 6 հորիզոնականով հետընթացին նպաստել է 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը: 2 անգամ երկարաձգված եռամսյա արտակարգ դրությունների պայմաններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով տեղի ունեցած բազմաթիվ ճնշումներից շատերը կազմակերպությունը գրանցել է արվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ:
Ըստ զեկույցի` 2016-ին Թուրքիայում տեղի է ունեցել արվեստի բնագավառում խոսքի ազատությանը միտված 23 խախտում, անազատության մեջ գտնվող արվեստագետների թիվի 2-ից հասել է 11-ի, հարձակում է տեղի ունեցաել 3 արվեստագետի և նրանց գործերի նկատմամբ, 2-ն էլ սպառնալիքներ են ստացել:
Ցուցակի առաջին տասնյակում են գտնվում նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուվեյքը, Չինաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը Պակիստանը, Իրանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |