Հասարակական12:23, 13 Փետրվար 2017
Թուրքական կայքում հայ վարպետի պատրաստած ուդը վաճառվում է 10000 դոլարով

Թուրքական «Sahibinden.com» օնլայն գնումների կայքում վաճառքի է հանվել հայտնի հայ վարպետի՝ Գրիգոր Քեհյայանի պատրաստած ուդը (երաժշտական գործիք)։ Հայտարարության մեջ վաճառողի անունը չի հիշատակվում։ Միայն նշվում է, որ գործիքը 100 տարվա պատմություն ունի և գտնվում է Ստամբուլում, իսկ արժեքը 10000 դոլար է։
Բացի Ուդի նկարներից, կայքում հրապարակվել են նաև լուսանկարներ, որոնց վրա պատկերված են օսմաներենով և հայերենով վկայականներ, որոնք ապացուցում են, որ երաժշտական գործիքը պատրաստված է պոլսահայ վարպետի կողմից:
Նշվում է նաև, որ Գրիգոր Քեհյայանը ծնվել է Ստամբուլում 1875թ. և մահացել է 1933թ-ին. ապրել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում: Քեհյեյանը հյուսնի արհեստը ժառանգել է հորից, ապա մասնագիտացել ուդ պատրաստելու մեջ։
Ուդի վաճառքի մասին հայտարարությունը «Sahibinden.com»-ում տեղադրվել է փետրվարի 12-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |