• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 00:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:13, 17 Մարտ 2017

Շիրինօղլու. «Եթե Աթեշյանը հաղթեր, նահանգապետարանից նամակ չէր ստացվի»

Շիրինօղլու. «Եթե Աթեշյանը հաղթեր, նահանգապետարանից նամակ չէր ստացվի»

Պոլսի հայոց պատրիատրքի տեղապահի ընտրություններին Ստամբուլի նահանգապետարանի միջամտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին անցկացված տեղապահի ընտրություններում հաղթել էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ներկաներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին է հանձնել Ստամբուլի փոխնահանգապետի ստորագրությամբ գրություն, ըստ որի, ընտրությունների անցկացումն իրավականորեն հնարավոր չէ:

Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն «Ակօս»-ին տված հարցազրույցում նշել է, որ տեղապահի ընտրություններում Աթեշյանի հաղթանակի դեպքում, նահանգապետարանից նամակ չէր ստացվի: «Հենց Աթեշյանը պարտվեց, այդ նամակն ի հայտ եկավ»,-ասել է Շիրինօղլու:


«Ակօսը» Պոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին որ նահանգապետարանի գրությունը ստացվել էր ընտրության անցկացումից մոտ մեկ ժամ առաջ՝ 13:47-ին, իսկ տեղապահի ընտրություն կազմակերպող խորհրդի նիստը սկսվել է 15:00-ին: Ինչին ի պատասխան Մաշալյանն ասել է.

«Կամ նամակը շուտ է ստացվել և սպասեցրել են՝ գուցե Արամ սրբազանի հաղթանակի դեպքում ընդհանրապես  չներկայացվեր: Կամ էլ հենց գրվել է, որ Արամ սրբազանի պարտության դեպքում սեղանին դրվի: Մենք այս ամենը հստակ չգիտենք: Սակայն խնդիրն այն  է, որ այդ նամակը մեր համայնքն ու եկեղեցին կրկին փոթորկեց: Պետության դեմ պայքարելը, կռիվ տալը, ամենավերջին բանն է, որ ցանկանում ենք անել: Հույս ունենք, որ այդ սխալ որոշումը կվերանայվի և մեր կրոնի ու խղճի ազատությունը կապահովվի»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}