Հասարակական10:36, 21 Մարտ 2017
Աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում Թուրքիան 69-րդն է

ՄԱԿ-ի անդամ երկրներում որպես «Երջանկության օր» նշվող մարտի 20-ին հրապարակվել է ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարհային զեկույցը» (The World Happines Report): Թուրքական «Diken.com.tr» լրատվականի տեղեկացմամբ՝ զեկույցում տեղ գտած աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում Թուրքիան այս տարի 69-րդն է:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման ցանցի կողմից նախապատրաստված զեկույցը կազմվել է 155 երկրում անցկացված ուսումնասիրությունների հիման վրա: Ըստ այդմ՝ աշխարհի ամենաերջանիկ երկրներն են Նորվեգիան, Դանիան և Իսլանդիան: Իսկ ամենադժբախտներն են Ռուանդան, Սիրիան, Բուրունդին և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:
«Երջանկության համաշխարհային զեկույցը» հրապարակվում է 2012թ.-ից՝ տարեկան մեկ անգամ: Զեկույցը հիմնվում է ներգրավված յուրաքանչյուր երկրից 1000-ական մարդու կողմից լրացված հարցաշարերի արդյունքների վերլուծության վրա: «Gallup» հետազոտական ընկերության կողմից մշակված հարցաշարերով մասնակիցներին առաջարկվում է սեփական կյանքը գնահատել 1-10 միավորանոց սանդղակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |