Հասարակական07:43, 21 Մարտ 2017
Հայաստանը մշտապես գտնվում է Ադրբեջանի ու Թուրքիայի բացասական քարոզչության թիրախում

«Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան» (APRA), համագործակցելով Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ, մարտի 21-22 Երևանում կազմակերպել է ֆորում՝ «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով:
WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումում բացման խոսքով հանդես եկած «APRA» նախագահ Արա Սաղաթելյանը նշեց, որ Հայաստանում արվում է ամեն հնարավորը՝ նվազեցնելու տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը հասարակության վրա։
«Մեր հարևանները հնարավորություն չեն ստեղծում, որ մեր մասնագիտական միջավայրը հանգիստ զբաղվի առօրյա աշխատանքով։ Հայաստանը մշտապես գտնվում է Ադրբեջանի ու Թուրքիայի բացասական քարոզչության, հակահայկական նախաձեռնությունների թիրախում»:
Սաղաթելյանը ընդգծեց նաև, որ Հայաստանում խոսքի ազատությունը գերագույն արժեք է:
«Բոլորիս համար խոսքի ու մամուլի ազատությունը ու դրանց շարունակական զարգացումը այն արժեքներն են, որոնք առաջնային են ժողովրդավարական գործընթացների համատեքստում։ Բոլորս ձգտում ենք, որ այդ ազդեցությունը զարգանա ու դառնա մեր կյանքի անբաժանելի մաս»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |