• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 00:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:06, 05 Ապրիլ 2017

Մաշալյան. Աթեշյանը և Շիրինօղլուն խեղաթյուրում են փոխնահանգապետի խոսքերը

Մաշալյան. Աթեշյանը և Շիրինօղլուն խեղաթյուրում են փոխնահանգապետի խոսքերը

Պոլսի հայոց պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նոր հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ հանդիպումից:

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Մաշալյանը նշել է, որ Մերջանի հետ հանդիպումը խեղաթյուրված է ներկայացվում համայնքում: Ըստ այդմ՝ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի պնդմամբ՝ փոխնահանգապետ Մերջանն իբրև թե ասել է, որ Արամ Աթեշյանը կմնա փոխանորդի պաշտոնում մինչև նոր պատրիարքի ընտրությունը: Մաշալյանը հերքել է Աթեշյանի և Շիրինօղլուի պնդումները՝ դրանք անհեթեթյուն անվանելով:

«Մարտի 31-ին նահանգապետարանում Ազիզ Մերջանի և մեր հոգևորականներից բաղկացած պատվիրակության հանդիպման ժամանակ նման հայտարարություն չի հնչել: Ազիզ Մերջանը մեզ հետևյալն է հաղորդել. «Պետության համար պատրիարքի ընտրության գործընթացը դեռ չի սկսվել: Այդ իսկ պատճառով պետությունը Արամ Աթեշյանին է ճանաչում որպես պատրիարքի փոխանորդ»:

Մաշալյանը խնդրել է, որ եթե պետական մարմիններն այլ հանդիպումների ժամանակ հայտարարել են մինչև պատրիարքի ընտրություններն միայն Աթեշյանին ճանաչելու մասին, ապա իրավասու մարմինները բացատրեն այդ հայտարարության սահմանադրական և իրավական հիմքերը:

Իր խնդրանքը Մաշալյանը հետևյալ կերպ է պարզաբանել.

«1. Երբ ընտրական գործընթաց է սկսվում, նշանակում է, որ պատրիարքական աթոռը թափուր է: Երբ չկա պատրիարք, ապա վերանում են նաև փոխանորդի պաշտոնը և բոլոր լիազորությունները: Այդ ժամանակ  հոգևոր խորհուրդը և հոգևորականների համագումար խորհուրդը գործի անցնելով տեղապահ է ընտրում: Սա իրավունք և գործառույթ է, որը հատուկ է  կրոնական ասպարեզին:

2. Պատրիարքի փոխանորդին ընտրել է եկեղեցու համագումար խորհուրդը, և նրա իրավասությունները դադարեցնելու իրավունքը նույնպես այդ խորհրդին է պատկանում:  Սա էլ եկեղեցու և հոգևորականների օրենքն է:  Աշխարհիկ պետությունը կրոնական իրավունքը չի կարող խլել հոգևոր խորհրդի ձեռքից:

3. Հոգևոր խորհուրդը  և հոգևորականների համագումար խորհուրդը  մեծ դերակատարում ունեն ներկայացուցչական պատվիրակաությունը ձևավորելու և պատրիարքի ընտրության խորհրդի հոգևորական պատվիրականերին հաստատելու գործում: Ամբողջ այս գոծընթացները գործառույթներ են, որոնք վերաբերում են կրոնական ասպարեզին, և որից պետությունը պետք է հեռու մնա»:

Ըստ Մաշալյանի՝ վերոնշյալ իրականության պայմաններում Աթեշյանի և Շիրինօղլուի հայտարարությունները շատ վտանգավոր մարտահրավերներ են պարունակում, ինչպիսիք են՝ պետությանը ներքաշել կրոնական գործերի մեջ, որոնց նա չպետք է խառնվի, արհամարհել հոգևոր խորհրդի իշխանությունն ու լիազորությունները, լեգիտիմացնել պետության կոպիտ միջամությունը:

«Մեր պատվիրակությունը նահանգապետարանում ականատես եղավ պետության արժանապատիվ վերաբերմունքին և լրջությանը: Ես բողոքում եմ պետության ներկայացուցիչներին մեր համայնքի անլուրջ ներկայացուցիչների դեմ, որոնք ցանկանում են նման անլուրջ պնդումները վերագրել պետությանը: Քանի որ նրանք վնաս են հասցնում մեր երկրի իմիջին, հանցանք են գործում խեղաթյուրված հայտարարություններով, խոսքով և վարքով, որոնք տպավորություն են ստեղծում, թե պետությունը զրկում է մեզ կրոնական ազատություններից ու իրավունքներից: Այս երկրում քրիստոնյաները կրոնի և խղճի ազատություն ունեն և դա երաշխավորված է Սահմանադրությամբ: Մեր մաղթանքն է, որ մեր համայնքի որոշ անպատասխանատու անհատներ դա չվտանգեն»:

Սահակ եպիսկոպոս Մաշալյան
Հոգևոր խորհրդի ատենապետ

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}