Հասարակական13:25, 12 Ապրիլ 2017
Թուրք գեներալի տանը հայտնաբերվել է Բագրատունիների մասին գիրք

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեզադրվող գեներալ-մայոր Էրհան Ջահայի տանը ոստիկանությունը խուզարկության ժամանակ հայտնաբերել է «Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն, ծպտյալ հրեաներ և Բագրատունիներ» խորագրով գիրք: Գիրքը կցվել է մեղադրական զեկույցին։
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` գրքի հեղինակն է թուրք գիտնական, հետազոտող, սյունակագիր Ահմեթ Աքգյուլը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Թուրքիայում Բագրատունի անվանումը օգտագործվում է Թուրքիայի հայկական համայնքում ապրող ծպտյալ հրեաներին բնորոշելու համար։ Իսկ 2015-ին Բագրատունիների մասին իր հայտնի նզովքում խոսել էր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը՝ ասելով.
«Թող Ալահը պատժի բոլոր ահաբեկչական կազմակերպություններին: Թող Ալահը պատժի Բագրատունի ահաբեկչական կազմակերպությանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |