• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 00:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:01, 13 Ապրիլ 2017

«Այո» ասելու դեպքում Թուրքիան իրեն կդատապարտի Էրդողանի բռնապետությանը:

«Այո» ասելու դեպքում  Թուրքիան իրեն կդատապարտի  Էրդողանի բռնապետությանը:

Բրիտանական հայտնի «Economist»-ը անդրադարձել է Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

«Թուրքիայում շարունակվում է բռնապետությունը» հոդվածում մասնավորապես ասվում է, որ սահմանդրական փոփոխություններ իրականացնելու` այսինքն կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու  դեպքում երկրում կշարունակվի  պահպանվել  «առկա բռնապետական ռեժիմը»:

Ըստ հոդվածի` Թուրքիան վերջին տարիներին Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատճառով հետընթաց է ապրել:

«Երկիրը կարող է դեմ հանդիման մնալ խորհրդարանի կողմից շատ քիչ սահմանափակվող իրավունքներով  21-րդ դարի սուլթանի հետ: «Այո» ասելու դեպքում  Թուրքիան կարող է իրեն դատապարտել  Էրդողանի բռնապետությանը: Իսկ ոչ-ը` թուրքերին հնարավորություն կտա Էրդողանի իշխանությունը սահմանափակել»:

Հոդվածում շեշտվում է նաև, որ չնայած իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկզբնական շրջանում թե տնտեսական, թե քաղաքական զարգացման տեսանկյունից շատ գործ արեց, այնուամենայնիվ, վերջին տարիներին նրանց վարած քաղաքականությունում մի շարք բացթողումներ կան: Սիրիայում կռվող ջիհադականները և քուրդ զինյալները Թուրքիայի հետ  պատերազմական իրավիճակում են գտնվում: Բացի դրանից  երկրի վրա բացասական ազդեցություն է թողել 2016թ. տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, որի իրականացման մեջ կասկածվում է ամերիկաբնակ իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}