Հասարակական13:57, 17 Ապրիլ 2017
Էրդողանը հանրաքվեի արդյուքների հրապարակումից հետո սուլթանների դամբարան է այցելել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո ապրիլի 17-ին Ստամբուլում մի շարք այցեր է կատարել։
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը տեղեկացնում է, որ Էրդողանն այցելել է գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու նախկին նախագահ Թուգութ Օզալին, վարչապետներ Ադնան Մենդերեսին և Նեջմեթթին Էրբականին։ Այնուհետև նախագահն այցելել է Էյուփ Սուլթանի մզկիթ, ապա Ֆաթիհ մզկիթ, որտեղ գտնվում է Կոստանդնուպոլիսը գրված սուլթան Մեհմեթ 2-րդ Ֆաթիհի (Նվաճող) դամբարանը։ Մեհմեթ 2-րդի գերեզմանի վրա Ղուրան կարդալուց հետո Էրդողան ուղևորվել է մեկ այլ սուլթանի՝ Սելիմ 1-ին Ահեղի դամբարան։
Էրդողանին ուղեկցել են մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |