• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 00:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:59, 21 Ապրիլ 2017

ԵԽ զեկույց. Թուրքիան լրագրողների նկատմամբ սպառնալիքներով և հետապնդումներով առաջատար է

ԵԽ զեկույց. Թուրքիան լրագրողների նկատմամբ սպառնալիքներով և հետապնդումներով առաջատար է

Եվրախորհուրդը հրապարակել է «Լրագրողների դեմ ճնշումների» մասին զեկույցը, ըստ որի Եվրոպայում մեծ թվով լրագրողներ ընթարկվում են ճնշումների, ահաբեկման և հետապնդման:

Ուսումնասիրությունը ներառել է ինչպես Եվրամիության (ԵՄ), այնպես էլ այդ կառույցին չանդամակցող երկրները, ինչպես օրինակ Հարավային Կովկասի երկրները, Թուրքիան:

Ըստ զեկույցի՝ Թուրքիան լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի, սպառնալիքների քանակով  առաջատար է: Թուրքիայի լրագրողների 69.2 տոկոսը ֆիզիկական բռնության սպառնալիք է ստանում: Այս ցուցանիշն ամենաբարձրն է: Հաջորդը 66 տոկոս ցուցանիշով Հարավային Կովկասն է, ապա Արևելյան Եվրոպան՝ 60 տոկոս: Լրագրողների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը կրկին ամենաշատը գրանցվել են Թուրքիայում՝ 18.3 տոկոս: Հոգեբանական բռնության ցուցանիշը  բարձր է բոլոր երկրներում: Թուրքիայում լրագրողների 87 տոկոսը կարծում է, որ թիրախավորել և հատուկ հսկողության տակ է պահվել:

Առցանց հետապնդումների ամենաշատը ենթարկվում են Թուրքիայի լրագրողները՝ մոտ 71 տոկոս: Տարբեր կառույցների կողմից ամենաշատ սպառնալիքները կրկին ստանում են թուրք լրագրողները՝ ընդ որում  ոստիկանության կողմից սպառնալիքներ ստանում է լրագրողների 72 տոկոսը, իսկ տարբեր քաղաքական խմբերի կողմից՝ 64.4 տոկոսը:

Ըստ զեկույցի՝ լրագրողների նկատմամբ այս բոլոր ճնշումները հանգեցնում են ինքնագրաքննության, որի ամենաբարձր տոկոսը գրանցվել է Թուրքիայում: Լրագրողների 51 տոկոսը ավելի քիչ տեղ է հատկացնում դեպքերի քննադատությանը, 42 տոկոսը նվազեցրել է զգայուն և քննադատական պատմությունների նշանակությունը, 42 տոկոսը սահմանափակվել է թեմաները ընդունելի բովանդակությամբ քննարկմամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}