• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 03:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:07, 29 Ապրիլ 2017

Թուրքիան արգելափակել է Wikipedia-ն

Թուրքիան արգելափակել է Wikipedia-ն

Թուրքիայում ապրիլի 29-ի վաղ առավոտից արգելափակվել է աշխարհում ամենահայտնի ինտերնետային ազատ հանրագիտարանի՝ Wikipedia-ի մուքը: Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝  արգելափակման վերաբերյալ հարցմանն ի պատասխան «E-Devlet» պետական պորտալից հայտնել են, որ այս պահի դրությամբ դատարանի որոշմամբ սահմանված արգելափակում չկա:

Այնուհետև հարցում է արվել Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհրդին (BTK), որտեղից էլ պարզաբանում են տվել, որ հիմք ունենալով իրենց կանոնադրությունը,  տեխնիկական և իրավական նկատառումներով կիրառել են վարչական միջոցներ:

«Փաստորեն առանց դատարանի որոշման BTK-ն կիրառում է վարչական միջոցներ»,- եզրակացնում է «Hurriyet»-ը:

Ըստ նույն աղբյուրի՝ հայտնի է դարձել, որ տևական ժամանակ թուրքական կողմը գրագրության մեջ է եղել Wikipedia-ի հետ և առարկություններ հայտնել մի շարք հոդվածների բովանդակության վերաբերյալ: Մասնավորապես դժգոհություն է եղել այն մասով, որ Թուրքիան ներկայացվել է որպես ահաբեկչությանը աջակցող և ահաբեկիչների հետ համագործակցող երկիր: Բայց Wikipedia-ն ոչ միայն չի հետևել Թուրքիայի նախազգուշացումներին և չի հեռացրել վերոնշյալ բնույթի նյութերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Wikipedia-ի օգտատերերը նախագահ Էրդողանի անվան տակ փոփոխություն էին կատարել և գրել «բռնապետ»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}