Հասարակական07:32, 08 Մայիս 2017
Գերմանիան ապաստան խնդրելու նոր դիմումներ է ստացել Թուրքիայի քաղաքացիներից

Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը շարունակում է աճել: Ըստ թուրքական «Gazetekarinca» թերթի կայքի՝ այդ մասին հայտնում է գերմանական «Der Spiegel» հանդեսը` հղում անելով Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային վարչությանը (BAMF);
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Գերմանիան Թուրքիայի քաղաքացիների ստացել է ապաստան խնդրելու ևս 450 դիմում: Դիմողների մեջ կան դիվանագետներ, սպաներ, դատավորներ: Նրանք խնդրել են, որ իրենց ընտանիքներին նույնպես ապաստան տրամադրվի Գերմանիայում:
Նշյալ մարդկանց մեջ են նաև Բելգիայի ՆԱՏՕ-ի շտաբում ծառայություն իրականացնող սպաներ: Ապաստան խնդրողների մեջ է նաև աֆրիկյան երկրներից մեկի Թուրքիայի դեսպանատան աշխատող մեկ ռազմական ատաշե:
Նշվում է,որ նրանք թուրքական իշխանությունների կողից մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի առաջնորդ, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդադեր Ֆեթթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:
Աղբյուրը հայտնում է, նաև որ մինչև հիմա ընդհանուր առմամբ արդեն Գերմանիայից ապաստան է խնդրել շուրջ 7.700 Թուրքիայի քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |