Հասարակական08:45, 15 Մայիս 2017
Ռուսաստանի հանրային կարծիքը Թուրքիայի մասին

Ռուսաստանի հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնը (ВЦИОМ) երկրի քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով հարցման արդյունքներին, նշում է, որ հարցվածների 28 տոկոսը համարում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները դեռևս թշնամական են ու լարված: Նախորդ տարի նման կարծիք ունեցող մարդկանց թիվը հասնում էր 70 տոկոսի:
24 տոկոսը համարում է, որ հարաբերություններն առայժմ լարված են: Իսկ նախորդ տարի հարաբերությունները լարված էին համարում հարցվածների 47 տոկոսը:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ հարցմանը մասնակցած մարդկանց 8 տոկոսը, համարում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները «բարիդրացիական են» 6 տոկոսը դրանք բնութագրում են որպես «բարեկամական», իսկ 5 տոկոսը՝ «բավական լավ»:
Միևնույն ժամանակ 49 տոկոսը համարում է, որ չնայած, որ երկու երկրների միջև հակասություններ կան, այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ Ռուսաստանը և Թուրքիան պետք է զարգացնեն հարաբերությունները և համագործակցությունը:
Աղբյուրը նշում է, որ հանրային կարծիքի նման փոփոխությունը պայմանավորված է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հաճախակի հանդիպումներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |