• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 00:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:42, 18 Մայիս 2017

2016թ. Թուրքիայում ծնելիության մակարդակը նկատելիորեն նվազել է

2016թ. Թուրքիայում ծնելիության մակարդակը նկատելիորեն նվազել է

Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) տվյալների համաձայն՝ 2016թ. ծնելիությունը այս երկրում կտրուկ նվազել է: «CNNTürk»-ի տեղեկացմամբ՝ 2015թ. յուրաքանչյուր 10.000 բնակչին բաժին էր ընկնում 170 նորածին, իսկ 2016թ. այդ հարաբերությունն արդեն կազմել է 165/10.000:

Ընկերության կողմից հրապարակված զեկույցում նշվել են նաև Թուրքիայի՝ ամենաբարձր և ամենացածր ծնելիություն ունեցող նահանգները: Ըստ այդմ՝ 2016թ. ծնելիության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շանլըուրֆա նահանգում՝ 329/10.000, իսկ ամենացածր մակարդակը՝ Քարաբյուքում (98/10.000):

2015թ. Թուրքիայում ողջ ծնված երեխաների թիվը կազմել է 1 մլն 333.329, իսկ 2016թ.՝ 1 մլն 309.771: Ընդ որում, ողջ ծնված երեխաների մեջ տղաների ու աղջիկների հարաբերությունը կազմել է 51.3 / 48.7 տոկոսը:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում կանանց պտղաբերության գործակիցը 2.15-ից (2015թ.) իջել է  2.10-ի (2016թ.):  Ընդ որում, 2016թ. ընթացքում ամենաբարձր պտղաբերության գործակիցը գրանցվել է Շանլըուրֆայում (4.33), իսկ ամենացածրը՝ Քարաբյուքում (1.46): 

Ուշագրավ է, որ պտղաբերության գործակիցը հատկապես բարձր է 25-29 տարիքային խմբում: Այս խմբի յուրաքանչյուր 1.000 կնոջը բաժին ընկնող նորածինների թիվը 2016թ.  կազմել է 133, մինչդեռ 2011թ. այդ ցուցանիշը հավասար է  եղել 125-ի:

Դեռահասների (15-19 տարիքայի խումբ) ծնելիության մակարդակը 2011թ. (32/1.000) համեմատ նկատելիորեն նվազել է՝ 2016թ. կազմելով 24/1.000:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}