Հասարակական11:41, 24 Մայիս 2017
Milliyet. «Ստամբուլի գաղթականները տեղաբնիկներից երջանիկ են»

Ստամբուլի և Մարմարայի համալսարանի դասախոսները Թուրքիայում ապաստանած փախստականների երջանկության աստիճանը բացահայտող ուսումնասիրություն են անցկացրել: Թուրքական իշխանամետ «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Օզգե Գյոքդեմիրի և Սոնգյուլ Գյուլը մասնավորապես արձանագրել են, որ Ստամբուլում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա գաղթականները իրենց ավելի երջանիկ են զգում, քան տեղաբնիկները:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների շրձանում կյանքից բավարարվածության միջին ցուցանիշը 6.38 է: Ստամբուլի բնակիչները դեպքում այդ ցուցանիշը կազմում է 6.47, իսկ ստամբուլաբնակ փախստականների դեպքում՝ 6.97:
Պարզվել է նաև, որր ստամբուլաբնակ գաղթականների մեջ ամենամեծ թիվ են կազմում Ուզբեկստանից, Ռուսաստանից, Թուրքմենստանից, Վրաստանից և Հայաստանից տեղափոխվածները: Ուսումնասիրությանը մասնակցած շուրջ 1000 ստամբուլաբնակ օտարազգիներից 734-ը գալիս է Թուրքիայի պես միջին եկամուտներ ունեցող որևէ երկրից:
Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ գաղթական կանայք իրենց ավելի երջանիկ են զգում, եթե բարձր աշխատավարձ են ստանում, իսկ տղամարդկանց դեպքում կարևորվում է ոչ թե եկամուտների բացարձակ մեծությունը, այլ մյուս քաղաքացիների եկամուտների համեմատ դրանց հարաբերական մեծությունը:
Գաղթականների՝ իրենց երջանիկ զգալու հանգամանքի վրա ազդեցություն ունեցող մյուս գործոններից են երկրում առողջապահական համակարգը, ժողովրդավարության մակարդակը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, ինչպես նաև՝ գաղթականների նկատմամբ խտրականության և թշնամանքի դրսևորումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |