Հասարակական09:30, 01 Հունիս 2017
Թուրքիայում վրաերթի ենթարկված փոքրիկը հրաշքով ողջ է մնացել (տեսանյութ)

Թուրքիայի Սըվաս (պատմ. Սեբաստիա) քաղաքի Շեյհշամիլ թաղամասում արտառոց դեպք է պատահել: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ աշակերտներ տեղափոխող միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մի մանկահասակ երեխայի, ով փողոցում խաղալիս է եղել: Վերջինիս անունը չի հրապարակվում:
Երեխան հրաշքով փրկվել է և լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել: Վրաերթի ժամանակ նա բախտի բերմամբ չի հայտնվել անիվների տակ:
Աղբյուրը նշում է, դեպքի վայրում եղել է նաև մի կին, որը վախեցած երեխային անմիջապես դուրս է բերել փողոցից և փորձել օգնություն ցույց տալ:
Տեսախցիկներն արձանագրել են վրաերթի պահը: Թուրքական տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութը մեծ արձագանք է ստացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |