• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:26, 28 Հունիս 2017

Թուրքիան առաջինն է Եվրոպայում՝ սինթետիկ թմրամիջոցների հարուցած մահերի թվով

Թուրքիան առաջինն է Եվրոպայում՝ սինթետիկ թմրամիջոցների հարուցած մահերի թվով

«Ajans Press»-ը, վերլուծելով ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի տվյալները, ողջ աշխարհում թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ զեկույց է կազմել: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ զեկույցում արձանագրվել է, որ երկրագնդի բնակչության 5 տոկոսը (շուրջ 250 մլն մարդ) ամենաքիչը մեկ թմրամիջոց է օգտագործում:

Վերջին տարիներին ողջ աշխարհում թմրանյութերի պատճառով գրանվող մահերի թիվը անփոփոխ է մնացել՝ կազմելով շուրջ 207.000: Ընդ որում, ամենատարածված թմրամիջոցը մարիխուանան է. ենթադրվում է, որ այդ նյութն օգտագործում է մոտ 183 մլն մարդ: Տարածվածությամբ երկրորդ տեղում են ամֆետամինները: Երրորդ հորիզոնականում հերոինն է, որի օգտագործումը թեև նախորդ տարիներին նվազել էր, բայց վերջին երկու տարում այն կրկին մեծ տարածում է ստացել հատկապես Հյուսիսային Ամերիկայում, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում:

Իսկ Թուրքիայում թմրամիջոցների օգտագործումը վտանգավոր մասշտաբների է հասնում: Միայն 2015թ. այս երկրում թմրամիջոցների չափազանց մեծ չափաբաժին օգտագործելու պատճառով մահացել է 580 մարդ: Սինթետիկ թմրամիջոցների պատճառով գրանցվող մահերի թվով Թուրքիան առաջինն է Եվրոպական երկրների ցանկում: Սինթետիկ թմրամիջոցներից այս երկրում հատկապես նախապատվություն է տրվում ֆենազեպամին, որը համեմատաբար էժան է և հեշտ է ձեռք բերվում: Հենց դրա պատճառով էլ այս տեսակի թմրամիջոցներ ավելի հաճախ են մահվան պատճառ դառնում:

Թուրքական մամուլը թմրամիջոցների դեմ պայքարին և այս ոլորտում զարգացումներին մեծ տեղ է տալիս: Միայն 2017թ. մամուլում թեմայի վերաբերյալ 39.896 լուր է հրապարակվել: Անցյալ տարվա ընթացքում արդ հրապարակումների թիվը կազմել էր 32.379: Վերջին 4 տարում Թուրքիայում միայն ֆենազեպամի մասին 4.889 լուր է հրապարակվել: Այդ թմրամիջոցը վերջին տարիներին չափազանց մեծ տարածում է գտել և ամենից հաճախ է մահվան պատճառ դառնում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}