Հասարակական10:20, 03 Հուլիս 2017
Անթալիայում կտրուկ աճել է ռուս տուրիստների թիվը
Թուրքական «Milliyet» թերթի կայքի հաղորդած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Թուրքիայի ամառային զբոսաշրջության կենտրոններց մեկում՝ Անթալիայում, զգալիորեն աճել է ռուս զբոսաշրջիկների թիվը։
Ըստ Անթալիայի օդանավակայանի տվյալների՝ այս տարի զբոսաշրջիկների թիվն աճել է մոտենալով 2015 թ.-ին։ Տարեսկզբից մինչև հունիս Անթալիա է ժամանել 2.8 մլն զբոսաշրջիկ, որոնցից 1.1 միլիոնը կազմում են ռուսները։
Զգալի թվով զբոսաշրջիկներ են մեկնել նաև Ուկրաինայից, Իսրայելից, Ղազախստանից, Բելառուսից, Հունգարիայից, Հոլադիայից և Լիտվայից։ Սակայն ցանկը շարունակում է գլխավորել Ռուսաստանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զբոսաշրջության պատմության մեջ ամենավատ ամիսը 2016 թ.-ի հունիս ամիսն էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |