Հասարակական07:22, 12 Հուլիս 2017
Թուրքական «Milliyet» թերթն անդրադարձել է Աթեշյանի հրաժարականին

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության շուրջ զարգացումները թուրքական մամուլի կողմից աննակատ չեն մնում: Հարցին այս անգամ անդրադարձել է «Milliyet» թերթը՝ մասնավորապես ներկայացնելով պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պաշտոնանկության մանրամասները:
Թերթը նշում է, որ համայնքում դժգոհություն է եղել ալցհեյմերի հիվանդությամբ տառապող Մեսրոպ Մութաֆյան պատրիարքի փոխանորդ Աթեշյանի նկատմամբ: Նոր պատրիարքի ընտությունները խոչընդոտելու համար համայնքում նրա դեմ ստորագրահավաք էր սկսվել, իսկ մայիսին համայնքային գործիչները հայտարարեցին, թե Աթեշյանը հրաժարական է տվել պաշտոնից:
Սակայն, ինչպես նշում է թերթը, Աթեշյանը հրաժարական չի ներկայացրել, նրան պատրիարքության հոգևոր խորհուրդը միաձայն պաշտոնանկ է արել:
Թերթը մեջբերել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի խոսքերը, թե Ստամբուլի նահանգապետարանում Արամ Աթեշյանի հրաժարականի դիմումը չեն ստացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |