Հասարակական09:35, 17 Հուլիս 2017
Էրդողանի «լեզվի սայթաքումը». Մենք փրկել ենք 50 միլիոնանոց Թուրքիայի ապագան

Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի տարելիցի օրը ելույթ ունեցած Էրդողանը արժանացել է ընդդիմադիր քաղաքական ուժերի բուռն քննադատությանը: Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ իր խոսքում Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է.
«Հուլիսի 15-ի գիշերը մենք 250 հերոսի հանձնեցինք հողին: Փոխարենը ազատագրեցինք 50 միլիոնանոց Թուրքիայի ապագան»:
Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշի բնութագրմամբ՝ Էրդողանի այդ հայտարարությունը պառակտիչ բնույթ ունի:
«Հուլիսի 15-ը հայտարարվել է «Ժողովրդավարության տոն», սակայն եթե այդ տոնը Թուրքիայի 80 միլիոն քաղաքացիների համար չէ, ապա այն որևէ իմաստ չունի: Իրական անջատողականությունը քաղաքացիներին պառակտելն է», -ասել է Բեշթաշը:
Ըստ նրա, եթե Էրդողանը խոսում է միայն 50 մլն բնակչության ապագայի ազատագրման մասին, ապա մնում է ենթադրել, որ նա պատրաստ է դեպի մահը ուղարկել մնացած 30 միլիոնին:
Իսկ թուրքական մամուլում և սոցիալական ցանցերում Էրդողանի հայտարարության հետ կապված հետևյալ մեկնաբանություններն են տարածվել.
«Մնացած 30 միլիոնը, հավանաբար, քրդերն ու ալևիներն են»,
«Այդ ելույթն ապացուցում է, որ հանրաքվեում «ոչ» ասողները դուրս են մնացել Թուրքիայի քաղաքացիների ցանկից»,
«Դա միանշանակ լեզվի սայթաքում չէ, այլ միանգամայն ծրագրված ու մտածված արտահայտություն»,
«Ճիշտ է ասված, քանի որ փրկվել է միայն 50 միլիոնի ապագան, իսկ մնացած 30 միլիոնը ապագա չունի: Ենթագիտակցությունից դուրս պրծած արտահայտություն է դա՝ յուրատեսակ ինքնախոստովանանք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |