Հասարակական10:03, 17 Հուլիս 2017
128 երկրներից շարքում կյանքի որակի ցուցանիշներով Թուրքիան 61-րդն է

Միջազգային «Deloitte» կազմակերպությունը ուսումնասիրություններ է իրականացնել աշխարհի 128 երկրների սոցոլորտներում:
Ըստ «Pressturk» լրատվամիջոցի՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կրթության, խոսքի ազատության, հանդուրժողականության, մարդկանց անվտանգության, առողջապահության, շրջակա միջավայրի մաքրության չափանիշներով 128 երկրների մեջ Թուրքիան զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 68.68 միավորով:
Ցուցակը գլխավորում են Դանիան և Կանադան:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուսումնասիրությունների ժամանակ Թուրքիան բարձր ցուցանիշներ է գրանցել հատկապես սննդի և առողջապահության (98.38 միավոր) ու տեղեկատվական (94.90) չափանիշներում: Իսկ ամենացածր ցուցանիշները Թուրքիան գրանցել է մարդկանց ազատության ոլորտում (35.69 միավոր):
Կրթության ասպարեզում Թուրքիան հավաքել է 50.43 միավոր, աղտոտվածության առումով՝ 61.68 միավոր, իսկ մամուլի ազատությունում՝ 50.76 միավոր: Ի դեպ մամուլի անազատության ցուցանիշով Թուրքիան վերոնշյալ 128 երկրների շարքում զբաղեցրել է 116-րդ տեղը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |