Հասարակական07:29, 21 Հուլիս 2017
Ուժգին երկրաշարժ Թուրքիայում

Հուլիսի 21-ին Էգեյան ծովում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ, որը որը զգացվել է Թուրքիայի Մուղլա շրջանում, ինչպես նաև Հունաստանին պատկանող Կոս կղզում: Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությանը (AFAD), նշում է, որ ստորգետնյա ցնցման հզորությունը կազմել է 6.3 բալ:
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Բոդրում շրջանում վիրավորվել է 70, իսկ Մուղլայի Դատչա շրջանում 20 մարդ: Փլուզվել են մի շարք շենք-շինություններ: Իսկ հունական կողմում եղել է երկու զոհ:
Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկրաշարժների ուսումնասիրության ինստիտուտի հաղորդած տվյալներով` Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովի մեջ մտնող Գյոքովա ծոցում:
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի ափամերձ գոտիներում բնակվողների շրջանում մեծ խուճափ է առաջացրել, իսկ պատկան մարմինները բնակիչներին խորհուրդ են տվել չմնալ իրենց տներում:
Նշվում է, որ ստորգետնյա այդ ցնցմանը հաջորդել են նաև հետցնցումներ՝ 4.5 բալ հզորությամբ:
Թուրքական «Aydinlik» լրատվակայքն էլ նշում է, որ երկրաշարժի հետևանքով Բոդրումում նույնիսկ ջրհեղեղ է սկսվել:
Տեղեկացնենք, որ Աթենքում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով երկրաշարժի ժամանակ ՀՀ քաղաքացիներ չեն տուժել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |