• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:37, 03 Օգոստոս 2017

Վանի հայկական գերեզմանոցի տեղում բացված հասարակական լողափը փակվել է

Վանի հայկական գերեզմանոցի տեղում բացված հասարակական լողափը փակվել է

Թուրքիայի Վան նահանգի Արտամեդ (Էդրեմիթ) շրջանում գտնվող հայկական գերեզմանոցի տարածքում կառուցված հասարակական լողափը փակվել է: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ լողափի մուտքը արգելափակվել է, իսկ ներսում քաղաքապետարանի աշխատակիցների վերահսկողությամբ շինարարական տեխնիկա է աշխատում:

Վանի բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ Վահիթ Յըլդըզը այցելել է հայկական գերեզմանոցի տարածք, փորձել է տեղում ուսումնասիրություն անցկացնել, տեղեկանալ տարածքում տիրող իրավիճակի մասին: Սակայն քաղաքապետարանի աշխատակիցները արգելել են նրան մուտք գործել տարածք՝ պատճառաբանելով, թե այնտեղ սանիտարական աշխատանքներ են կատարվում:

Յըլդըզի խոսքով՝ հայտնի չէ, թե հայկական գերեզմանոցի վրա կառուցված լողափում հատկապես ինչ աշխատանքներ են կատարվում, սակայն նկատելի է, որ մեքենաները տեղափոխում են տարածքում գտնվող «Դիլքայայի» պատմական բլուրի՝ ափին նայող հատվածի հողը: Տեղահանված հողը անփութորեն այս ու այն կողմ է թափվում, տեղ-տեղ նկատելի են գերեզմաններից դուրս եկած մարդկային ոսկորներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Վանի Արտամեդ շրջանում գտնվող հայկական գերեզմանոցի տեղում բացված լողափում հասարակական զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:Հայտնի հայ նկարիչ Արշիլ  Գորկու ծննդավայր համարվող նախկին հայաբնակ թաղամասի հարևանությամբ գտնվող գերեզմանոցն այդպես անարգելու որոշումը կայացրել էր Արտամեդի քաղաքպետարանի նորանշանակ հոգաբարձուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}