Հասարակական09:27, 15 Օգոստոս 2017
Կառավարության նկատմամբ վստահության առումով Թուրքիան 7-րդն է աշխարհում

Տնտեսական համագործակցության և զարգաման կազմակերպության (ՏՀԶԿ-OECD) կողմից հրապարակված «Government at a Glance 2017» զեկույցի համաձայն՝ կառավարության հանդեպ վստահության մակարդակի առումով Թուրքիան աշխարհում 7-րդ տեղն է զբաղեցնում:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ՏՀԶԿ զեկույցում ամփոփվել են 44 երկրի 15-64 տարիքային խմբին պատկանող բնակիչների հետ անցկացված հարցումների արդյունքները: Քաղաքացիներին մասնավորապես հարցրել են, թե արդյոք նրանք վստահում են իրենց կառավարությանը:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիան և Ռուսաստանը զբաղեցրել են 7-րդ հորիզոնականը: Առաջին տեղում կառավարության նկատմամբ 80 տոկոս վստահությամբ Շվեյցարիան և Ինդոնեզիան են: Երրորդ հորիզոնականում Հնդկաստանն է, չորրորդում՝ Լյուքսեմբուրգը, հինգերորդ տեղը զբաղեցրել է Ներվեգիան, իսկ վեցերորդը՝ Կանադան: Ցանկի վերջին հորիզոնականում տեղ է գտել Հունաստանը, որտեղ բնակչության միայն 13 տոկոսն է վստահում կառավարությանը:
Վերջին 10 տարիների ընթացքում կառավարության նկատմամբ վստահության ամենամեծ անկումը (27 տոկոս) գրանցվել է Ֆինլանդիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |