Հասարակական09:30, 16 Օգոստոս 2017
Թուրքիայում հաքերների հատուկ ուսուցում կկազմակերպվի

Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կազմակերպությունը (BTK) և Տեղեկատվական տեխնոլոգիաների միությունը (TBD) համատեղ նախաձեռնությամբ կպայքարեն հետզհետե աճող կիբեր հարձակումների դեմ: Երկու ընկերությունները համատեղ գիտաժողով և հաքերության դասեր կկազմակերպեն: Գիտաժողովին կմասնակցեն Թուրքիայի 10 համալսարանների ռեկտորները, կքննարկվեն կիբեր անվտանգությունը որպես մասնագիտություն դասավանդմանը վերաբերող խնդիրներ:
Այս առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների միության նախագահ Ռահմի Աքթեփեն նշել է, որ ռեկտորների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 20-21-ին:
«Մենք համոզված ենք, որ մարդկանց կրթելու, տեղեկատվական տեխնոլոգիաներից գիտակից և կրթված կերպով օգտվող օգտատերեր դաստիարակելու համար միջնակարգ և ավագ դպրոցների ուսումնական ծրագրերին պետք է հավելել ծածակագիր գրելու, ինտերնետից և սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու դասընթացներ: Այս ոլորտում իրազեկվածության աստիճանը բարձրացնելու նպատակով մեր ընկերությունը աշխատում է շուրջ 20.000 ուսանողի ծրագրավորման դասընթացներ ներառող սոցիալական նախագծի վրա», - նշել է Աքթեփեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |