• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:39, 17 Օգոստոս 2017

Դիարբեքիրի եկեղեցիները դեռ փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար

Դիարբեքիրի եկեղեցիները դեռ փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար

Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող քրիստոնեական  տարբեր ուղղություններին պատկանող եկեղեցիները փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար:  Այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը՝ հիշեցնելով, որ 2015 թվականին քրդերի և պետության միջև սկսված բախումների հետևանքով մեծ վնաս էին կրել նաև կրոնական նշանակություն ունեցող շենքերը:

Բախումների և ավերածություններից հետո 2016 թվականի մարտի 25-ին կառավարությունը Սուրի մեծ մասը պետության օգտին օտարելու որոշում էր կայացրել: Օտարման է ներկայացված եղել նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որի հիմնադրամը կառավարության որոշումը բողոքարկող հայց էր ներկայացրել Վերաքննիչ դատարան: Դատարանը կառավարության որոշումը դադարեցնելու վճիռ էր կայացրել, սակայն դատական գործընթացը դեռ շարունակվում է:

Նշվում է, որ Սուրբ Կիրակոսն արդեն 3 տարի է՝ փակ է և այնտեղ արարողություններ չեն կատարվում, իսկ տեղի հայ բնակչությունը կրոնական ծեսերի համար այլ եկեղեցի չունի:

Տարածքը, որտեղ գտնվում է եկեղեցին, գրեթե ամբողջությամբ փակ է: Եկեղեցու հիմնադրամի ղեկավարները մի քանի ամիս առաջ հատուկ թուլտվությամբ էին միայն կարողացել եկեղեցի այցելել: Սուրբ Կիրակոսի հիմնական շենքի պատերից բացի մնացած շինությունները վնասված են, ապակիները՝ կոտրված: 

Հիմնադրամի ղեկավարությունը բացի ներկայացրած բողոքարկումից կապ է պահպանում պետական կառույցների հետ: Նրանց խոստացել են, որ պետությունը կփոխհատուցի վնասը: Բացի Սուրբ Կիրակոսից իշխանությունները խոստացել են վերականգնել հայկական կաթոլիկ Սուրբ Սարգիս եկեղեցին, որն ամենաշատն էր վնաս կրել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}