Հասարակական13:49, 23 Օգոստոս 2017
Էրդողանը՝ Քըլըրչդարօղլուին. «Դու Աթաթուրքին շապիկով ընթրելիս տեսե՞լ ես»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ մամուլում հայտնված լուսանկարի համար:
Ընդդիմադիր «Hurriyet» թերթը «Քաղաքացի Քեմալ» վերնագրով նյութին կից հրապարակել էր քեմալական կուսակցության առաջնորդի լուսանկարը՝ կարճաթև շապիկով նստած ընթրելիս:
Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Էրդողանը ընդդիմադիր թերթի հրապարակած այդ լուսանկարը և նյութի վերնագիրը վիրավորանք է համարել Թուրքիայի քաղաքացու նկատմամբ:
«Այս լուսանկարները ողբերգակատակերգություն (տրագիկոմեիդա) են: Նրանք նման լուսանկարների պատճառով թշվառ դրության մեջ են հայտնվում»,-նշել է Էրդողանն, ապա հռետորական հարց ուղղել Քըլըչդարօղլուին. «Դու երբևէ Աթաթուրքին շապիկով ընթրելիս տեսե՞լ ես»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |