Հասարակական08:46, 04 Հոկտեմբեր 2017
Թուրքիայում կալանավորված լրագրողներն ավելի շատ են, քան ամբողջ աշխարհում

Թուրքիայում «Ազատ լրագրողների նախաձեռնությունը» Դիարբեքիրում մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով սեպտեմբերի ընթացքում մամուլի դեմ կատարված իրավախախտումների մասին զեկույցը:
Թուրքական «Gercekgundem» լրատվական կայքը, մեջբերելով զեկույցում հրապարակված տվյալները, նշում է, որ սեպտեմբերին ձերբակալվել է 2 լրագրող, ազատ է արձակվել 4-ը, դատարանի առջև է կանգնել 53-ը, 4-ը դատապարվել է 7 տարի 8 ամսվա ազատազրկման, 3 լրատվամիջոցի գույքը հանվել է վաճառքի, 1 հեռուստաալիքի մերժել են գործունեության թույլտվության տալ:
Հրավիրված ասուլիսի ժամանակ նախաձեռնության խոսնակ Հաքքը Բոլթանը նշել է, որ Թուրքիայում ավելի շատ կալանավորված լրագրող կա, քան ամբողջ աշխարհում: Ըստ նրա տվյալների՝ սեպտեմբերի դրությամբ կալանավայրերում կոպտորեն խախտվել են 176 լրագրողների իրավունքները:
Բոլթանը այս համատեքստում քննադատել է երկրի իշխանություններին, որը ըստ նրա, Թուրքիայի ներսում օրեցօր պատերազմ է հրահրում և քամուն տալիս խաղաղությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |