• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 22:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:44, 17 Հոկտեմբեր 2017

Օրհան Փամուք. «Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր»

Օրհան Փամուք. «Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր»

Գերմանիայում լույս է տեսել նոբելյան մրցանակակիր թուրք աշխարհահռչակ վիպասան Օրհան Փամուքի  «Կարմիր մազերով կինը» վեպի գերմաներեն թարգմանությունը:

Ըստ «Deutsche Welle» (DW) լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  գրքի շնորհանդեսին մասնակցելու  նպատակով Փամուքը մեկնել է Բեռլին:

Մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսել է ոչ միայն իր գրքի, այլև Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին: Փամուքը համոզված է, որ Թուրքիայի ապագան միայն այն դեպքում լավը կլինի, եթե մշակութապես ավելի մերձենա Եվրոպային: Բայց
 այժմ Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր: Եվ հենց այս խնդիրն է հիմնականում, որ արծարծվել է վերոնշյալ գրքում:

«Կարմիր մազերով կինը» վեպը մի սիրո պատմության մասին է, որը տեղի է ունեցել Ստամբուլից ոչ հեռու գտնվող մի քաղաքում 80-ականներին: Գլխավոր հերոսներն են վարպետ Մեհմեթը և իր կրտսեր օգնական, ուսանող Ջեմը: Նրանք աշխատում են  մի ջրհորում, որտեղից շատ դժվարությամբ հավաքում են խմելու ջուր:

Երիտասարդ հերոսը մի կողմից ծանոթանում է այնպիսի մարդկային հատկանիշների հետ, ինչպիսիք են սերը, պատասխանատվությունը և ազատությունը: Մյուս կողմից վեպում  ներկայացված են հայր-որդի փոխահարաբերությունները՝ խոսքի, մտքի ազատության համատեքստում:

Գրքում  նշվում է, որ «Ստամբուլը  Եվրոպային մոտ գտնվող  ջրհորում է ընկած, որտեղ ջուր չկա»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}