• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 21:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:17, 24 Հոկտեմբեր 2017

Բաբըալի պողոտայի առաջին գրավաճառը․ Առաքել Թոզլույան էֆենդի

Բաբըալի պողոտայի առաջին գրավաճառը․ Առաքել Թոզլույան էֆենդի

Ստամբուլի Բաբըալի պողոտայի առաջին գրավաճառը եղել է հայ Առաքել Թոզլույանը։ Այս մասին գրում է թուրքական «Birgün» թերթի կայքի սյունակագիր Ռեֆիք Դուրբաշը՝ «Բաբըալիի առաջին գրավաճառը» խորագրով իր հոդվածում։

Առաքել Թոզլույան էֆենդին Բաբըալիում իր գրախանութը հիմնել է 1875թ․ և ժամանակի հետ սկսել է զբաղվել նաև հրատարակչությամբ։ 1884թ․ հրատարակվել է «Առաքելի գրադարանի» կատալոգը, որն առաջինն էր իր տեսակի մեջ։ Գրքույկի նպատակն էր՝ ընթարցասեր հասարակության համար հեշտացնել իրենց անհրաժեշտ գրքերի որոնումը։

Աղբյուրի համաձայն՝ Բաբըալիում ընդհանրապես սկզբնական շրջանի բոլոր գրավաճառները հայերն են եղել։ Հայերի շնորհիվ է, որ գիրքը դարձել է առուծախի առարկա, վաճառվել սրճարաններում, խանութներում և այլ մարդաշատ վայրերում։

Առաքել էֆենդին հրատարակել է օսմանյան շրջանի գրողներից Ահմեթ Ռասիմի, Հալիթ Զիյայի մի շարք ստեղծագործությունները։ Ավելի ուշ Մուալլիմ Նաջիի հետ ձեռնամուխ է եղել դասագրքերի հրատարակմանը, որոնք տպագրվել են 100-ավոր օրինակներով։ 1891-94թթ․ Առաքել Թոզլույանը «գրպանի գիրք» ձևաչափով մի շարք վեպեր է հրատարակել։

Որոշ աղբյուրների համաձայն՝ դեռ Առաքել Թոզլույանից առաջ Թորոս անունով մի մարդ Բաբըալիում գրախանութ է բացել, սակայն գործերն այնքան էլ հաջող չեն ընթացել, նա ստիպված է եղել գրքերը պարկերը լցնելով վաճառել ու հեռանալ։ Այնուամենայնիվ, որպես Բաբըալիի առաջին գրավաճառ հայտնի է հենց Առաքել Թոզլույանը։ Վերջինիս մասին կենսագրական տվյալները քիչ են։ Հայտնի է, որ Առաքել էֆնդին ծագումով Կեսարիայից է եղել։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}