Հասարակական12:32, 26 Հոկտեմբեր 2017
Թուրքիայում 2016թ․ գրանցված մահերի 27 տոկոսի պատճառը ծխելն է

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2016թ․ Թուրքիայում գրանցված մահերի 27 տոկոսը պայմանավորված է եղել ծխախոտի պատճառով ծագած հիվանդություններով։
Թուրքական «gazetevatan.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ թեմայի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի Առողջապահական գիտությունների համալսարանի ռեկտոր Ջևդեթ Էրդոլը։
Նա նշել է, որ մեկ տարվա ընթացքում ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների պատճառով Թուրքիայում մահացել է 115․000 մարդ։ «Ծխախոտն ամենահզոր մասսայական ոչնչացման զենքն է։ Ատոմային, քիմիական և բիոլոգիական զենքերի պատճառով գրանցված մահերի թիվը ծխելու հետևանքով գրանցվող մահացությունների հետ համեմատել անգամ հնարավոր չէ», - հավելել է Էրդոլը։
Նրա խոսքով՝ 2016թ․ երկրում արձանագրված 422․135 մահվան դեպքերի պատճառների մեջ ամենից մեծ թիվ են կազմել արյունատար համակարգի հիվանդությունները (առավել հաճախ՝ սրտի իշեմիկ հիվանդություններ, ուղեղանոթային հիվանդություններ)՝ 39․8 տոկոս։
Մահացությունների պատճառների մեջ նշանակալի թիվ են կազմում նաև չարորակ ուռուցքները (19․7 տոկոս) և շնչառական համակարգի հիվանդությունները (11․9)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |